Ծրագրված է Բաքվի հայկական եկեղեցին վերածել նախագահական գրադարանի, այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի հավաստմամբ, Իլհամ Ալիեւը վերջերս հայկական եկեղեցի է այցելել ու հետաքրքրվել եկեղեցու գործունեությամբ: Նախագահի այցից հետո եկեղեցին գրադարանի վերածելու առաջարկ է եղել: Եկեղեցին գրադարանի վերածելու նախագծում Ադրբեջանի մշակույթի նախարարը որեւէ անտեղի կամ անսովոր բան չի տեսնում եւ հավատացած է, որ Աստծո տունը մշտապես պետք է լինի գիտության զարգացման օջախ: