«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2006-09-20 | #180, 2006-09-21 | #181, 2006-09-23


«ԿՈՆՎԵՐՍ ԻՆՎԵՍՏԻ» ՓՈԽԱՐԵՆՙ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍՏԸ»

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից տեղեկացանք, որ կառավարությունը հանձնարարել է տրանսպորտի եւ կապի նախարարինՙ լուծել «Հայփոստ» ՓԲԸ-ի եւ «Կոնվերս ինվեստ» ընկերության կնքածՙ «Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը եւ այն հավատարմագրային կառավարման հանձնել «Հայփոստ թրաստ» ԲԲԸ-ին: Նույն որոշմամբ նաեւ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) եւ «Հայփոստ թրաստ» ԲԲԸ-ի (հավատարմագրային կառավարիչ) միջեւ կնքվող «Հայփոստ» ՓԲԸ-իՙ ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի նախագծին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4