Սեպտեմբերի 26-29 ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների հակաահաբեկչական «Ատոմ-2006» ուսումնավարժանքներ են կայանալու Հայաստանում, մի մասն էլՙ ատոմակայանում: Վարժանքներին մասնակցելու են Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի ստորաբաժանումները: 1980 թ.-ից ի վեր առաջին անգամ անցկացվելու են նման ուսումնավարժանքներ գործող ատոմակայանի տարածքում: «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ, ուսումնավարժանքներին հետեւելու են «Մեծ ութնյակի» պատվիրակությունը, ԵԱՀԿ քարտուղարության հակաահաբեկչական ստորաբաժանումները եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Ն. Պ.