«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2006-09-20 | #180, 2006-09-21 | #181, 2006-09-23


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ» ԴԵՄ

Սոս Սարգսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Զորի Բալայանը, Պարիս Հերունին, Լեւոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը եւ այլ մտավորականներ բաց նամակով դիմել են «Մտավորականների ֆորում» կազմակերպությանը, որտեղ քննադատում են ֆորումի գործունեությունը եւ ողջ մտավորականության անունից արվող հայտարարությունները: «Մտավորականների ֆորումի» քաղաքական շարժիչը հանդիսացող կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող գործակալները, թաքնվելով մեր կողմից հարգելի եւ որոշակի վաստակ ունեցող մտավորական մի քանի գործիչների անվան եւ հեղինակության հետեւում, փորձում են իրենց ազգադավ հայտարարությունները ներկայացնել իբրեւ մտավորականության տեսակետ, գրված է նամակում: Մեր գործիչներն այնքան հեռու են գնացել, որ մտավորականության անունից հայտարարում են, թե երկիրը վերածվել է միջազգային կրիմինալի հենակետի»:

Բաց նամակի հեղինակները վերոհիշյալ գնահատականները տվողներին իրենց կենսագրությունն օտար տեղեկությունների հատուկ կառույցներում կերտած գործակալներ են անվանում եւ վստահեցնում, որ չնայած բոլոր ջանքերին, մեր պետականության հիմքերն ավելի ամուր են, քան վերջիններիս տերերի ցանկությունը:

Մտավորականները դիմում են կառույցի քաղաքական տերերին եւ հորդորում չշահարկել մտավորականության անունը, «քանզի մտավորականությունն ազգի խիղճն է, որը, փառք Աստծո, մեռած չէ»:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4