Երեկ Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի հերթական նստաշրջանում քննարկվել է նաեւ Թուրքիայի իրականացրած բարեփոխումներին անդրադարձող արտաքին գործերի հանձնաժողովի զեկույցը, որում սուր քննադատության են ենթարկվել Թուրքիայի իշխանությունները: Զեկույցում նաեւ անբավարար է գնահատվել տեսակետների ազատ արտահայտման, կրոնական ու ազգային փոքրամասնությունների, Կիպրոսի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ կատարվածը: Եվրոխորհրդարանի ներկայացուցիչները նշված զեկույցում նաեւ կոչ են արել Թուրքիային Հայաստանի հետ սահմանը բացել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: