«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՆՈՐ ՕՐԵՆՔ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, համաձայն այդ օրենքի, Կալիֆոռնիայում բնակվող Հայոց ցեղասպանությունից տուժած անձինք կամ նրանց հետնորդները կարող են դատական գործ հարուցել նահանգային դատարաններում կամ շարունակել արդեն սկսված դատը ընդդեմ ֆինանսական հաստատությունների, որոնք հրաժարվում են վերադարձնել ցեղասպանությունից առաջ հայերի ներդրած գումարները կամ գողացված ապրանքների համարժեք գումարները: Ընդ որում, գործ կարելի է հարուցել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Մարդկության դեմ իրականացված այս հանցագործություններից տուժած անձինք եւ նրանց հարազատները արժանի են արդար դատարանի միջոցով վերականգնելու այն, ինչ պատկանում է իրենց», օրենքը ստորագրելուց առաջ հայտարարել է Առնոլդ Շվարցենեգերըՙ շարունակելով. «Ես հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին, որը հաղթահարել է այս դժբախտությունը եւ մեծապես նպաստել Կալիֆոռնիայի հարուստ եւ բազմաբնույթ մշակույթի զարգացմանը»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4