ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 26-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց 2006-2007 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Այվազովսկի», «Հայկ Նահապետ», «Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ» եւ «Խաղող» հուշադրամների ուրվագծերը:
Նիստում որոշվեց փոփոխություն կատարել «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ում:
Խորհրդի որոշմամբ հաշվառվեցին ««ՖԻՆՔԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի «Երեւանի», «Վանաձորի», «Գյումրիի» եւ «Իջեւանի» մասնաճյուղերը: «Երեւանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ին, «Նիկո եւ Նայս» ՍՊԸ-ին եւ Լեւոն Ավանեսյանին տրամադրվեցին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ: Ուժը կորցրած ճանաչվեցին արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 60, 174, 205, 215, 228, 241, 257, 264, 297, 297/1, 396, 427, 444, 453, 459, 474, 485, 553, 555 եւ 646 լիցենզիաները:
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշեց չառարկել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԻԿԿ-ում «ԿԻԼԻԿԻԱ» ԲԲԸ-ի հասարակ բաժնետոմսերի դադարեցմանը, իսկ «ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐ» ԲԲԸ-ի եւ «ԵՐԿԳՈՒՆՄԵՏ» ԲԲԸ-ի հասարակ բաժնետոմսերի գրանցումը դադարեցվեց:
ԿԲ մամուլի ծառայություն