Հոկտեմբերից Վատիկանի «Տելեպաչե» կաթոլիկ հեռուստակայանը կսկսի հայկական հաղորդումների պարբերական հեռարձակում: «Արմինֆո» գործակալության տեղեկացմամբ, Վատիկանի բարձրագույն հոգեւորականության մասնակցությամբ տեղի կունենա բացման արարողությունը, որի շրջանակներում ելույթ կունենա հայ օպերային երգչուհի Մագդի Մկրտչյանըՙ Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ: Հայկական բաժնի առաջին հաղորդումները նվիրված կլինեն հայ եկեղեցու պատմությանն ու մշակույթին, այնուհետեւ կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր հայերի, Հայաստանի եւ հայ պատմահուշարձանների մասին:
«Տելեպեչե» հեռուստակայանն իր հաղորդումները հեռարձակում է ամբողջ աշխարհում եւ թղթակցական կետեր ունի աշխարհի շատ երկրներում: