WBO-ի դասակարգման ցուցակում երրորդ վարկանիշն ունեցող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը (Գեւորգյան) գերմական Կուկսհավեն քաղաքում անցկացված մենամարտում տեխնիկական նոկաուտով 3-րդ ռաունդում պարտության մատնեց հարավաֆրիկացի Ադիլա Տղոնգոլոյին: 27-ամյա բռնցքամարտիկը, որ ներկայումս բնակվում է Համբուրգում, պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Անցկացրած 27 մենամարտերից 25-ում նա հաղթել է (14-ը` նոկաուտով), երկուսն ավարտել է ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ