Բավական ընդմիջումից հետո Երեւանի «Արարատը» կրկին ներկայացված կլինի Հայաստանի ազգային հավաքականում: Վերջինիս գլխավոր մարզիչ, շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդը, որ հետեւում է ազգային առաջնության հանդիպումներին, հավանել է արարատցիներ Արթուր Մինասյանի ու Նշան Էրզրումյանի խաղը եւ նրանց հրավիրել նախապատրաստվելու հոկտեմբերի 7-ին Երեւանում Ֆինլանդիայի, իսկ չորս օր անցՙ հյուրընկալվելիս, Սերբիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական մրցախաղերին: Հուսանք, որ «Արարատի» ֆուտբոլիստներն իրենց լավագույն կողմերով կդրսեւորեն նաեւ ազգային հավաքականում եւ կնպաստեն մեր ընտրանու հաջող ելույթներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ