«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2006-09-26 | #183, 2006-09-27 | #184, 2006-09-28


ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ

Ինչպես երեկվա համարում տեղեկացրել է «Ռադիկալ» թերթը, դատական հերթական գործի հարուցումը «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ լայն արձագանք է գտել թուրք մտավորականների շրջանում, եւ նրանք իբրեւ համերաշխության նշան պատրաստակամություն են հայտնել նստելու ամբաստանյալի աթոռին:

Թուրք մտավորականները միաժամանակ խստագույնս դատապարտել են թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը եւ ինտերնետային ստորագրահավաք են կազմակերպել, որ իրենց միանան մյուսները: Այդ մտավորականների մեջ են երաժիշտներ, փաստաբաններ եւ գիտնականներ, որոնցից կարելի է առանձնացնել հայ հասարակությանը քաջ հայտնի Ռագըփ Զարաքոլուին, Թաներ Աքչամին, ինչպես նաեւ Անկարայի համալսարանի պրոֆ. Բասքըն Օրանին եւ Ստամբուլի «Մարմարա» համալսարանի պրոֆ. Իբրահիմ Քաբօղլուին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4