Ադրբեջանի պաշտպանության նկատառումներով ծախսերը 2007 թ. բյուջեում կարող են ավելացվել մոտ 26,7 տոկոսով: «Ազերի.պրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանական սեկտորին հատկացվող միջոցները կկազմեն մոտ 900 մլն ԱՄՆ դոլար: Հետաքրքրական է, որ այս տարվա համար արդեն իսկ 700 մլն դոլարի հասցված ծախսերի դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը «ժլատություն» անում, հատկապես երբ շատ եւ հաճախակի է խոսում ռազմական ծախսերի մեծացման ու այդ ոլորտի հզորացման մասին: Իսկ ընդհանրապես ավելի հետաքրքրական է, թե իրականում որքան է պատրաստվում ծախսել Ադրբեջանը պաշտպանական նկատառումներով:
Ա. Հ.