«Օրինաց երկիր» կուսակցությունը տեղեկացնում է, որ Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ պատգամավորների Աշտարակի բնակչության հետ հանդիպում կազմակերպելու նպատակով, օրենքով սահմանված կարգով դիմել էր Աշտարակի քաղաքապետին` դահլիճ հատկացնելու խնդրանքով: Մեկ ժամ ժամանակ խնդրելուց հետո քաղաքապետը տեղեկացրել է, որ նույնիսկ համապատասխան վճարի դեպքում դահլիճ տրամադրել չի կարող, քանի որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընդդիմություն է: Դատապարտելով իշխանությունների նման արատավոր քաղաքականությունը, կուսակցությունը կոչ է անում չոտնահարել սահմանադրության եւ օրենքների պահանջները եւ հնարավորություն տալ ՕԵԿ-ին եւ ընդդիմադիր ուժերին կազմակերպել հանդիպումներ բնակչության հետ: