«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2006-09-27 | #184, 2006-09-28 | #185, 2006-09-29


ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ

Ընդդիմադիր 15 կուսակցությունների երեկ ընդունած հայտարարության համաձայն, հայ ժողովուրդը պետականության կորստի վտանգի առջեւ է, երկրում տեղի է ունենում բոլոր ոլորտների քրեականացում, ՀՀ քաղաքացիներն անպաշտպան են սեփական երկրում: «Պարբերաբար կատարվող սպանությունների եւ ահաբեկչությունների զոհ են դառնում անմեղ մարդիկ: Այս հանցավոր գործողությունները Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան զույգի բացահայտ թողտվության եւ ուղղակի խրախուսման հետեւանք են», այս եզրակացությանն են հանգել ընդդիմադիր գործիչները երեկ կազմակերպված հավաքին: Հավաքի կազմակերպիչներից «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վճռական քայլերի են դիմելուՙ հասարակական լսումներ, կլոր սեղաններ են կազմակերպելու հանրապետությունում գործող կրիմինալի դեմն առնելու համար: Նմանատիպ նախաձեռնության հեղինակ լինելու են նաեւ վերոհիշյալ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, որոնք հոկտեմբերի 5-ին հավաքվելու ենՙ անելիքները հստակեցնելու նպատակով:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4