«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2006-09-27 | #184, 2006-09-28 | #185, 2006-09-29


ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՄԱԿ-Ի ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ

Այսօր, ժամը 16:00-19:00-ը Կասկադին հարող զբոսայգում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած շախմատի փառատոն: Այն կազմակերպվում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի, Շախմատի ակադեմիայի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, Գաֆեսչյան հիմնադրամի եւ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի պետական կոմիտեի համատեղ ջանքերով (ֆինանսական աջակցությունը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի):

Փառատոնը, ինչպես նախորդ տարի, բաղկացած կլինի երկու զուգահեռ անցկացվող միջոցառումներից:

Ա) Հայաստանի շախմատի ֆեդերացիան կներկայացնի երեք միջազգային վարպետների, որոնք կխաղան միաժամանակյա խաղ` ամեն մեկը համապասխանաբար 15 խաղացողների հետ: Ինչպես եւ նախորդ փառատոնին, այս տարի նույնպես կառաջարկվի, որ 45 խաղացողների 3 խմբերում ներգրավվեն տարբեր միջազգային, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների եւ երիտասարդության ներկայացուցիչներ: Միաժամանակյա խաղի միջին տեւողությունը կլինի 2-2.5 ժամ:

Բ) Հայաստանի շախմատի ակադեմիան կներկայացնի Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում տեղակայված 20 մասնագիտացված շախմատի դպրոցների մինչեւ 12 տարեկան 40 մասնակիցների, որոնք շախմատի օլիմպիական բլից տարատեսակով կխաղարկեն ՄԱԿ-ի Գավաթը: Հաղթողը կստանա ՄԱԿ-ի Գավաթը եւ դրամական պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված մարզիկները նույնպես կստանան թանկարժեք նվերներ եւ դրամական պարգեւ:

Բացի Կասկադին հարող զբոսայգու տարածքից, Գաֆեսչյան հիմնադրամը բացման եւ պարգեւատրման արարողությունների համար կտրամադրի նաեւ համապատասխան բեմ, ինչպես նաեւ ձայնային եւ երաժշտական սարքավորումներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4