Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Թուրքիայի անդամակցությունը Եվրոմիությանը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ պայմանավորելու առաջարկը երեկ քննադատել է ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Ֆրանսպրես գործակալության տեղեկացմամբ, Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է. «Չի կարելի փոխել խաղի կանոնները խաղի ընթացքում: Եթե կան լուրջ խնդիրներ, մենք կքննարկենք դրանք, բայց լրացուցիչ պայմաններ չենք ավելացնի», ասել է նա: Իսկ Ժակ Շիրակը անցած շաբաթվա վերջին Երեւանում հայտարարել էր, որ Եվրոմիությանն անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ն. Պ.