«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ԱԲՐԱՀԱՄԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՉԻ ՏԱԼՈՒ

Արթուր Աբրահամը դուրս է գրվել Զիիգենի հիվանդանոցից, հաղորդում է DPA գերմանական լրատվական գործակալությունը: «Վիրահատությունից հետո կազդուրվել եւ ինձ շատ լավ եմ զգում», ասել է IBF վարկածով միջին քաշային չեմպիոնըՙ հավելելովՙ «ինձ համար բնականաբար ամենակարեւորն այն է, որ գոտին ինձ մոտ է, համառ պայքար տարա, որ այն պաշտպանեմ»: Նույն աղբյուրը հաղորդում է, թե Աբրահամն իհարկե ժխտում է այն շահարկումները, համաձայն որոնց ծնոտի կրկնակի կոտրվածքի պատճառով հայազգի 26-ամյա բռնցքամարտիկը ստիպված է հրաժեշտ տալ կարիերային:

«Մի քանի շաբաթից կսկսեմ մարզվել, բռնցքամարտի մարզումներն էլՙ մի երկու ամսից», ասել է Բեռլինում բնակվող Աբրահամը: Արձագանքելով կոլումբիացի Միրանդայի ելույթներին, աշխարհի չեմպիոնն ասել էՙ «Նա միավորներով հստակ պարտություն է կրել: Ռինգի դատավորն իրականում պիտի որակազրկեր նրան: Նախքան հիմարություններ պատմելը, միգուցե նորից նայեր այդ մրցամարտը: Միրանդան ինձ համար ազնիվ սպորտսմեն չէ»:

Առաջիկայում Աբրահամը գերմանական տարբեր հեռուստաալիքների սպասված հյուրն է լինելու:

Բացի այդ, Արթուր Աբրահամը շուտով Չիկագո է մեկնելու ծանրքաշային Նիկոլայ Վալուեւ (Ռուսաստան)- Մոնթե Բարրեթթ (ԱՄՆ) աշխարհի չեմպիոնության համար մրցապայքարը գերմանական ARD-ի համար մեկնաբանելու:

Ան. Հ. , Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4