«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ՅԱՊՈՆՉԻԿԻՆ 2 ՀԱՄՄԵՐՈՎ ԵՎ 10 ԼԵՔՍՈՒՍՈՎ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԵ՞Լ

«Անցած հինգշաբթի, երբ Ազգային ժողովի դահլիճում 5 րոպեի ընթացքում քննարկվեց ԱՊՀ տնտեսական դատարանի համաձայնագրից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ օրինագիծը, «Զվարթնոց» օդանավակայանում 2 համմերով, 10 լեքսուս-ջիպով ճանապարհում էին Յապոնչիկին` խորհրդանշական է, ճակատագրի հեգնանք: Ի՞նչ է ստացվում, ԱՊՀ տարածքում իրավական վեճերն ո՞վ պետք է լուծի` յապոնչիկները, թե՞ տնտեսական դատարանը», այսպիսի հարց ձեւակերպեց անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը օրակարգի կետերի քննարկման ժամանակ: Ըստ պատգամավորի այդ հարցն ըստ էության չի քննարկվել, այլ հապճեպ, մի քանի րոպեՙ մինչ ինքն առանձնասենյակից դուրս է եկել, որ դահլիճ գնա, անցած շաբաթվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցի քննարկումն ավարտվել է: Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրներից, որ դուրս է գալիս համաձայնագրից. «Եթե Հայաստանի իշխող ուժը հայտարարում է, որ ԱՊՀ տնտեսական դատարանն անելիք չունի` դրանով անուղղակիորեն հաստատում է, որ հետխորհրդային տարածքը սեւ անցք է` լցված կրիմինալով», նկատեց պատգամավորը համաձայն չլինելով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի` հարցի առթիվ այն պարզաբանման հետ, թե նախագիծը չգործող կառույցից դուրս գալու զուտ տեխնիկական խնդիր է լուծելու. «Կնշանակի դրանով անուղղակի ձեւով հաստատվում է, որ ԱՊՀ տարածքում գործում են ոչ թե օրենքները, այլ տնտեսական հարաբերությունները կարգավորվում են քրեական հարաբերությունների հիման վրա», եզրակացրեց պատգամավորը` իր եզրակացությունը տարածելով առաջին հերթին համաձայնագրից դուրս եկող Հայաստանի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4