«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ԲՈՒՇԻՆ

Արցախի անկախության 15-ամյակի առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի հետ նամակ են հղել Ջորջ Բուշինՙ կոչ անելով «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 15-ամյակը» եւ նախագահի ուշադրությունը հրավիրելով ժողովրդավարության զարգացման եւ անկախ պետություն ստեղծելու Արցախի ջանքերի վրա: «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ, նամակը ստորագրել են մոտ 80 կոնգրեսականներ:

Ա.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4