«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


430 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔ` ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Շիրակի մարզում 88-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման խնդիրն առ այսօր օրակարգային է մնում ինչպես Գյումրի քաղաքի, այնպես էլ բազմաթիվ գյուղական բնակավայրերի համար: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի հայտնած տվյալներով այստեղ ներկայումս հաշվվում է երկրաշարժից անօթեւան 430 գյուղական ընտանիք: Նրանց թիվն ամենից շատ է Գյումրուն մերձակա Ախուրյանի տարածաշրջանում: 173 ընտանիք դեռ անօթեւան է նախկին շրջկենտրոն Ախուրյանում, 50-ը` Մուսայելյան գյուղում, 45-ըՙ Ջաջուռում, 33-ըՙ Հացիկում եւ այլն:

Ի տարբերություն մարզկենտրոն Գյումրու, որտեղ տակավին 4000-ից ավելի անօթեւան ընտանիքների առկայության պայմաններում արդեն երրորդ տարին պետական բնակարանաշինական ծրագրեր չեն իրականացվում, մարզի գյուղական բնակավայրերում անցյալ տարվանից պետբյուջեի միջոցների հաշվին իրագործվում է կիսավարտ բնակելի տների կառուցում: 2005 թ. այդ նպատակով հատկացված 220 մլն դրամով լրակառուցվել են 55 այդպիսի տներ: Այս տարի ծրագրին հատկացված է 195 մլն դրամ, որով մոտ մեկ ամսից կավարտվի եւս 34 բնակարանների կառուցումը: Սակայն միայն այս ծրագրով գյուղական անօթեւանների խնդիրը եւս ամբողջությամբ լուծվել չի կարող: Նշված 430 ընտանիքներից միայն 123-ն ունեն կիսակառույց բնակելի տներ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4