«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐՈՒՄ Է «ԱԼՏՈՅԻ» ԲԵՄՈՒՄ

Էսսենի «Ալտո» թատրոնի բալետային խմբում այս թատերաշրջանից սկսյալ ի թիվս 8 նոր անունների, իր ներկայությունն է ունենալու Վարդան Խաչատրյանը: Ինչպես տեղեկանում ենք Էսսենի թատրոնի եւ ֆիլհարմոնիայի «Թատրոն եւ համերգ» ամսաթերթից, Հայաստանում ծնված եւ բալետի սկզբնական կրթությունը Երեւանում ստացած արտիստն այնուհետեւ ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի «Վագանովա», ապա` Ցյուրիխի բալետային մասնագիտացված դպրոցում: 2000-2006-ին Վարդանը պարում էր Թյուրինգենի Գերա քաղաքի «Ալթենբուրգ-Գերա» թատրոնում: «Քնած գեղեցկուհին» բալետային ներկայացման մեջ նա աչքի է ընկել արքայազնի դերակատարմամբ:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4