Լեհաստանում ավարտվեց մինչեւ 19 տարեկան կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Հայաստանի հավաքականը չորս թիմերի մրցավեճում անհաջողության մատնվեց եւ եզրափակելով մրցաշարային աղյուսակը, դուրս մնաց հետագա պայքարից: Մեր ֆուտբոլիստուհիներն անցկացրած երեք հանդիպումներում այդպես էլ չկարողացան գեթ մեկ գնդակ խփել: Առաջին խաղում մեր մարզուհիները 0-2 հաշվով զիջել էին լեհերին: Հաջորդ խաղում հայ ֆուտբոլիստուհիների մրցակիցը Իսպանիայի ուժեղ հավաքականն էր, որն առաջին խաղում 14-0 ջախջախիչ հաշվով պարտության էր մատնել լատվիացիներին: Իհարկե, լավ է, որ մեր հավաքականը լատվիացիների բախտին չարժանացավ եւ ընդամենը 3 անպատասխան գնդակ բաց թողեց սեփական դարպասը: Իսկ վերջին խաղում լատվիացիներից էլ մեր թիմը պարտվեց 0-1 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ