«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՎՐԱՑԻ ՄԱՐԶԻԿ, ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՐԱՑԻ ՔՐԵԱԿԱՆՆԵՐ

Մոսկվայում սպանվել է վրացի մարզիկ, ձեռնամարտի միջազգային մրցույթների հաղթող Գիա Գվիչիանին, ըստ վրացական լրատվամիջոցների, Գվիչիանին վեճի է բռնվել սափրագլուխների մի խմբավորման հետՙ կապված ռուս-վրացական հարաբերություններում վերջին իրադարձությունների հետ: Եվ հենց սափրագլուխներն էլ մեղադրվում են վրացի մարզիկի սպանության մեջ:

Միեւնույն ժամանակ ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Մոսկվայում ձերբակալվել է 16 հոգուց բաղկացած վրացական մի խումբ, որն զբաղվել է սպանությունների պատվերների իրականացմամբ:

Վրաստանի իշխանությունն, ի դեմս պաշտպանության նախարարի, եւս իրավիճակում բեկում մտցնելու մտադրություն կարծես չունի: Մասնավորապես նախարար Օկրուաշվիլին Կախեթում հավաքված խաղողի բերքից «DHL» փոստային ծառայության միջոցով խաղող է ուղարկել Մոսկվա:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4