Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքն արժանացել է նորվեգական Բյորնսոն մրցանակինՙ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցն արծարծելու համար: DPA գործակալության վկայությամբ, Դինքը հաճախ է գրել այս հարցի մասին, որը վիճահարույց է համարվում Թուրքիայում: Ամռանը Թուրքիայի վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով հայազգի լրագրողը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ինչպես հաղորդում է NTB նորվեգական գործակալությունը, մրցանակըՙ 15 200 դոլար, Հրանտ Դինքին կհանձնվի նոյեմբերի 24-ին Մոլդե առափնյա քաղաքում:
Մ. Մ.