Երեկ Երեւանում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության (մինչեւ 17 տարեկաններ) ընտրական մրցաշարը: Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար հայ պատանիներին անհրաժեշտ էր հաղթել բուլղարացիներին, պայմանով, որ զուգահեռաբար «Հրազդան» մարզադաշտում ընթացող խաղում շոտլանդացիները զիջեին հունգարացիներին: ՀՀ հավաքականը թեեւ կատարեց իր խնդիրըՙ 4-2 հաշվով հաղթելով մրցակցին, սակայն ուղեգիր չնվաճեց, քանի որ Հունգարիա-Շոտլանդիա խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1): Մեր հավաքականից 3 գոլ խփեց Սարգիս Արոյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ