Մոսկվայի մարզի Լենինյան շրջանի Կարտինո գյուղում սպանվել է երկու հայաստանցի: Ինտերֆաքս գործակալության տեղեկացմամբ, 33-ամյա տղամարդու եւ նրա 22-ամյա ընկերուհու դիակները հայտնաբերվել են կիրակի երեկոյան մասնավոր տներից մեկում: Ըստ փորձաքննության արդյունքների, տղամարդու եւ կնոջ մահը վրա է հասել հրազենային վերքերից: Կատարվում է քննություն: