Նախորդ շաբաթ Ազգային ժողովում մերժված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, ինչպես հայտնի է, մեր երկրի զանգվածային լրատվամիջոցների բուռն քննարկման առարկան է դարձել: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ երեկ «Մամուլի ազատության հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ոչ միայն լրագրողներ ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլեւ պատգամավորներ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Իսկ օրինագիծն առաջարկած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բացակայում էր:
Գ. Գ.