«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ԱՍՏՂԻԿ ՍԱՓՐԻՉԻ ՆԿԱՐՆԵՐԸ «ՅՈՒՆ ԲՐԵՆԵՐ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Ֆրանսիայում սեպտեմբերին սկսված Հայաստանի տարին աչքի ընկավ բազմաթիվ միջոցառումներով: Դրանցից մեկն Աստղիկ Սափրիչի նկարների ցուցահանդեսն էր Փարիզի «Յուն Բրեներ» պատկերասրահում: Աստղիկը ֆրանսահայ նշանավոր դերասանուհի Ալիս Սափրիչի զարմուհին է: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ Աստղիկն զբաղվում է գծանկարչությամբ, փորագրությամբ, գեղանկարչությամբ:

Աստղիկ Սափրիչի նախընտրած թեման Արարատ լեռան ուրվագծերն են, որոնք պատկերվում են բազմաթիվ ձեւերով: Զանազան հենքերի վրա նա օգտագործում է տարբեր տեխնիկաներ եւ միջին ֆորմատներից անցնում է փոքրերին, որոնք նման են մանրանկարների եւ դիտողին ստիպում են հայացքը լարել այնտեղ ուռուցիկությունների, ոսկու ցոլքերի, շերտերի մանրամասնությունները բացահայտելու համար:

Մակերեսները խնամքով մշակված են: Նույնիսկ տուշով արված նկարները լույսի եւ ստվերի գեղեցիկ հակադրություններ ունեն եւ ասես կրում են ավազահատիկների ու փոշու հետքերը: Իսկ կտավների անհարթ քարանման մակերեսները հիշեցնում են խաչքարերի կամ եկեղեցիների պատերի հարթաքանդակների մոտիվները:

Պ.Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4