Մայնի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառի 2006-ի «Գրական ստեղծագործության լավագույն միջազգային էկրանավորման համար» մրցանակը ուրբաթՙ հոկտեմբերի 6-ի երեկոյան տրվեց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանին: Բեմադրիչի «Որտեղ ճշմարտությունն է» (կամՙ «Որտեղ ստում է ճշմարտությունը» բառախաղ էՙ «Where The Truth Lies»- Ան. Հ.) ֆիլմը Ռուպերտ Հոլմսի նույնանուն գրքի էկրանավորումն է: Ժյուրիի հիմնավորմամբՙ Էգոյանի ոճն օգնում է «տեսանելի» դարձնել գիրքը, պահանջում դիտել մտասեւեռ, համակ ուշադրությամբ, այդ է պատճառը, որ Հեսսենյան մրցանակին է արժանանում հատկապես Էգոյանը:
Մրցանակներ են ստացել նաեւ այլ ֆիլմեր (Brokeback Mountain, Pride and Prejudice, Gabrielle եւ այլն):
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա