Հոկտեմբերի 8-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում սուրբ պատարագի ժամանակ տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Արարողությունը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ձեռամբ Տ. Փառեն եպս. Ավետիքյանի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 27 սաներ ստացան սարկավագության աստիճան:
Ձեռնադրված սարկավագները, ուսումնառության ավարտից եւ ավարտաճառի պաշտպանությունից հետո Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ տնօրինությամբ ծառայության կկոչվեն Հայ եկեղեցու թեմերում եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տարբեր կառույցներում: