Թեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը 5-րդ անգամ անընդմեջ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: Նրա առավելությունը ֆիլիպինցի Գլեն Դոների նկատմամբ բացահայտ էր: Չորրորդ ռաունդում Վախթանգի հուժկու հարվածից հետո Դոները հայտնվեց ռինգի հատակին: Իսկ 6-րդ ռաունդում ծնոտի կոտրվածքի պատճառով ֆիլիպինցի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այդ պահին մրցավարները միեւնույն 60-53 հաշվով հաղթանակը շնորհել էին հայ բռնցքամարտիկին, որն էլ 5-րդ անգամ հաստատեց ուժեղագույնի իր տիտղոսը:
Այս մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանի 27-րդ մրցավեճն էր, որից 21-ը հայ բռնցքամարտիկը շահել է նոկաուտով: Վախթանգն առայժմ անպարտելի է: Իսկ ֆիլիպինցին անցկացրած 20 մրցամարտերում առաջին պարտությունը կրեց:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ