ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ կառավարությունը խորապես ցավակցում են Աբրահամյանների ընտանիքին սիրելի մորՙ Պայծառ Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
***
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը խորապես ցավակցում է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Հիմնադրամի հավատարիմ բարերար Արա Աբրահամյանինՙ սիրելի մորՙ Պայծառ Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
***
Հայաստանի ժուռնալիստների միությունը խորապես վշտակցում է Աբրահամյան ընտանիքինՙ սիրելի մորՙ Պայծառ Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
Խոր վշտով ցավակցում ենք Աբրահամյանների ընտանիքին սիրելի մոր` Պայծառի մահվան կապակցությամբ:
Հայաստանի գրողների միության նախագահություն, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագրություն
***
Հարգելի Արա Արշավիրի
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի վարչական կոլեկտիվները ցավակցում են Ձեզ եւ Ձեր ընտանիքինՙ թանկագին մայրիկի անժամանակ մահվան առթիվ:
Պայծառ Կարապետի Աբրահամյանի ողջ կյանքը ճշմարիտ արիության, ինքնամոռաց աշխատանքի, արտասովոր կամքի ուժի եւ խոր հավատի վկայություն էր:
Չնայած ճակատագրի բաժին հանած ծանր փորձություններինՙ իմաստնության եւ անսովոր էներգիայի շնորհիվ նա կարողացավ արժանիորեն դաստիարակել եւ ոտքի կանգնեցնել 6 երեխաներինՙ շարունակելով Աբրահամյանների ընտանիքի բարի ավանդույթները:
Նրա ողջ կյանքի իմաստն ընտանիքն ու երեխաներն էին, մարդկանց հանդեպ սերն ու հոգածությունը:
Ձեր մոր ուսերին ընկած դժվարությունները նրա ծանր հիվանդության պատճառը դարձան, որի դեմ նա պայքարում էր մինչեւ իր կյանքի վերջին օրերըՙ իրեն հատուկ ամրությամբ եւ արիությամբ:
Պայծառ Աբրահամյանի կյանքի սխրանքըՙ Հայաստանի արժանի զավակների դաստիարակումը, խորհրդանշում է Հայ Մոր իսկական կերպարը:
Մենք խորապես սգում ենք Աբրահամյանների ընտանիքի ծանր եւ անդառնալի կորուստը: Պայծառ Աբրահամյանի լուսավոր հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ, 10 հոկտեմբերի 2006 թ.