Երեկ հաղորդագրությամբ «Հայոց ցեղասպանության ուրացման» համար պատիժ նախատեսող ֆրանսիական օրինագիծը դատապարտել է Կ. Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը: Այդ մասին ինտերնետային էջում տեղեկացրել են «CNN-Turk»-ը, թուրքական թերթերըՙ «Միլիեթի» գլխավորությամբ:
Հաղորդագրության մեջ ամենապատիվ պատրիարքն ասում է. «Պետք է առաջնորդվել երկխոսությանն ու փոխըմբռնմանը նպաստող նախաձեռնություններով: Մեզ համար չի կարող ընդունելի լինել այս նպատակին չծառայող ոչ մի ձեռնարկում: Ինչպիսի փաստարկներ էլ ունենան, անհատի խոսքի ազատությունը սահմանափակող բոլոր նախաձեռնությունները հարված են հասցնելու թուրք եւ հայ հասարակությունների երկխոսությանը եւ երկու կողմերում էլ խրախուսելու են ազգայնամոլ տարրերի հզորացմանը»:
Մութաֆյան պատրիարքը նախազգուշացրել է, որ այդ օրինագիծը կխզի երկու հասարակությունների առանց այդ էլ սահմանափակ երկխոսությունը:
Հ. Չ.