«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Մինչ Թուրքիան բուռն հակազդեցությամբ արձագանքում է Հայոց ցեղասպանության ուրացման վերաբերյալ ֆրանսիական օրինագծին, հոլանդական հեռուստատեսության «Netwerk» լրատվական ծրագրում, որը հեռարձակվել է երկու առանձին ալիքներով, քննարկվում է ասորիների ցեղասպանության հարցը:

Հոլանդիայի ասորական համայնքի ներկայացուցիչները ծրագրում անդրադառնալով 1915 թ. իրադարձություններին, այդ տարեթիվը բնութագրել են իբրեւ «սեւ բիծ» Օսմանյան կայսրության համար: Միաժամանակ նշվել է, որ 1915 թ. թուրքերը ցեղասպանության են ենթարկել ասորիներինՙ սպանելով առնվազն 250 հազար անմեղ մարդկանց:

Հոկտեմբերի 10-ի համարում տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Միլիեթը» հիշեցնում է 2004 թ. Հոլանդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը, որը երկրի իշխանություններից պահանջում է ստիպել Թուրքիայինՙ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ քաղաքական բոլոր կուսակցությունների աջակցությունն ստացած բանաձեւին կողմ էին քվեարկել նաեւ Հոլանդիայի խորհրդարանի ծագումով թուրք 5 պատգամավորները:

Ի դեպ, «Եվրոպահայերի արդարության եւ ժողովրդավարության ֆեդերացիան» Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու համար ողջունել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության ընտրացուցակից նոյեմբերի 29-ին Հոլանդիայում նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածու ծագումով թուրք տկն Նեբահաթ Ալբայրաքին, ընդգծելով, որ նա այդ հարցում լուրջ առաջընթաց է կատարել:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4