Այսօր երեկոյան Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի hատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը կայցելի Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն, որը գտնվում է Զաքիյան 8 հասցեում: Նրա այցելությունից քիչ ավելի ուշՙ նոյեմբերի 1-ին, տեղեկատվական կենտրոնը կսկսի իր գործունեությունը, որից քիչ ժամանակ անց տեղի կունենա պաշտոնական բացումը:
Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնումը նախատեսված է եղել ՆԱՏՕ-ի հետ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությամբ: Կենտրոնի տարածքի վարձակալության ծախսերը հոգում է Հայաստանի կառավարությունը: Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնադիրը «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» տեղեկատվական հասարակական կազմակերպությունն է:
Ռ. Պ.