Բեյրութ է ժամանել թուրք զինծառայողների առաջին խումբը: Արմենպրեսի տեղեկացմամբ, թուրք զինվորական ինժեներներն ու շինարարները, թվով 237 մարդ, կտեղաբաշխվեն Սուր (Տիր) քաղաքի շրջանում, կզբաղվեն բնակելի շենքերի եւ ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնմամբ: Անկարան նաեւ մի ֆրեգատ է ուղարկել, որը կմիանա Լիբանանի ափերի մոտ գործող ռազմածովային խմբավորմանը, որը հոկտեմբերի վերջին կգլխավորի Գերմանիան: Լիբանանում գործող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում այսպիսով թուրք խաղաղապահ զորակազմի ընդհանուր քանակը կհասնի 681-ի:
Հիշեցնենք, որ Լիբանանի հայ համայնքը բազմաթիվ ակցիաներ կազմակերպեց ընդդեմ թուրք խաղաղապահների ներգրավման, բայց այսօր Թուրքիան Լիբանան զինծառայողների ուղարկած առաջին մահմեդական երկիրն է:
Ա. Հ.