Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում այսօր Երեւան կայցելեն 170 ֆրանսիացի տուրիստական օպերատորներ: Մեկօրյա ուղերթի նպատակը Հայաստանի զբոսաշրջային ներուժին ծանոթանալը, ըստ այդմ զբոսաշրջային հեռահար ծրագրեր ու նախագծեր կազմելը եւ դեպի Հայաստան զբոսաշրջիկների նոր հոսանք կազմակերպելն է: Միջազգային տուրիզմի կազմակերպման գործակալները կլինեն Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում, Ծիծեռնակաբերդում եւ մայրաքաղաքից ոչ շատ հեռավոր տուրիստական վայրերում: Այցելության ծրագիրն այնքան սեղմ ու սահմանափակ է, որ անկասկած հյուրերը չեն հասցնի յուրացնել զբոսաշրջային Հայաստանն այնպիսին, ինչպիսին է: Բայց ֆրանսիացիներն այդպես են հարմար գտել:
Կ. Դ.