Այսօր Սանկտ Պետերբուրգում EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոն, նախկին գյումրեցի Մհեր Մկրտչյանը իր տիտղոսի պաշտպանության համար կմենամարտի տոլյատինցի բռնցքամարտիկ Դավիթ Գոգիայի հետ: Հիշեցնենք, որ այդ մենամարտը պետք է անցկացվեր Մոսկվայում, սեպտեմբերի վերջին, սակայն որոշ հարցեր էին ծագել եւ Մկրտչյանի մենեջերները որոշել էին որպես մրցակից հրավիրել իսպանացի երիտասարդ բռնցքամարտիկ Գաբրիել Կամպիլյոյին: Սակայն վերջինս նախորդ շաբաթ վնասվածք էր ստացել, ուստի կրկին բանակցություններ վարեցին Դավիթ Գոգիայի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ