«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


ԵՎՍ ՄԵԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՉԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում վերջին մեկ ամսում տեղի է ունեցել բանկային համակարգի եւս մեկ ներկայացուցչի սպանություն: Երկու օր առաջ, ժամը 22-ի սահմաններում սեփական տան շենքի վերելակում գլխին արձակված կրակոցով հայտնաբերվել է «Վնեշտորգբանկի» մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պլոխինի դիակը: Ի թիվս այլ վարկածների, քննարկվում է նաեւ մասնագիտական գործունեության հետ կապված տարբերակը:

Հետաքրքրական է, որ Պլոխինի սպանությունից մի քանի օր առաջ Ռուսաստանի լրատվամիջոցները տարածեցին տեղեկություն գրեթե մեկ ամիս առաջ տեղի ունեցած Ռուսաստանի կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Անդրեյ Կոզլովի սպանությունն իրագործողներին ձերբակալելու մասին: Այդ տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չհաստատվեց: Ամեն դեպքում Ռուսաստանի լրատվամիջոցների տեղեկացմամբ, այս սպանությունը լրացնում է վերջին մի քանի տարում բանկային ոլորտի ներկայացուցիչների տասնյակ սպանությունների շարքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4