ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել փառաբանված ֆուտբոլիստ, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ, ՌԽՖՍՀ-ի եւ ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին նրա 80-ամյակի առթիվ: Այդ մասին այսօր հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դուք այսօր էլ ֆուտբոլի երկրպագուների հսկայական բանակի կուռքն եք: Ձեր հարուստ կենսագրության հետ կապված են հայրենական սպորտի անմոռանալի, հիրավի «աստղային» էջերը»: