Երեկ, ԱԺ-ի արտահերթ նիստի ընդմիջմանը իրեն անվայել պահեց ՀՀԿ անդամ Նահապետ Գեւորգյանը: Պատճառը` օրեր առաջ «Առավոտ» օրաթերթի հոդվածներից մեկում նշվել էր նաեւ նրա անունը, որն էլ խիստ զայրացրել էր վերջինիս, ու նա անգամ չճանաչելով նյութի հեղինակին, հարձակվեց նույն թերթի լրագրող Աննա Իսրայելյանի վրա եւ հայհոյելով անպատվեց նրան: Մի շարք հորդորներից հետո պատգամավոր Նահապետ Գեւորգյանը բարձրաձայն հայհոյելով հեռացավ: Կատարվածի մասին տեղեկացրինք ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Վերջիններիս դրդմամբ կամ խորհրդով Նահապետ Գեւորգյանը ներողություն խնդրեց ոչ միայն Աննայից, այլեւ այն լրագրողներից, որոնց նույնպես կոպտել էր միջադեպը կանխելու փորձի ժամանակ: Ինչեւէ, հուսանք, պատգամավորը հասկացավ, որ կանանց, առավել եւս լրագրողների մոտ անհրաժեշտ է տղամարդուն ու պատգամավորին վայել կեցվածք ունենալ, այլ ոչ թե...
Մ. Մ.