«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2006-10-12 | #195, 2006-10-13 | #196, 2006-10-14


ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՅՏԸ ՄԵՐԺՎԵՑ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր այդ որոշումը պայմանավորեց նրանով, որ ընկերության հայտը բավարար չափով հիմնավորված չէ: «Արմենտելն» առաջարկում էր հեռախոսային ծառայության ամսավճարը 1100 դրամից բարձրացնել մինչեւ 3000 դրամի, անվճար խոսակցությունների ժամանակըՙ 360 րոպեից կրճատել 280 րոպեի, 281-րդ րոպեից մինչեւ 1000-րդ րոպեն 1 րոպեի դիմաց հեռախոսավճարը 5 դրամից բարձրացնել 6 դրամի, իսկ 1000-րդ րոպեից հետոՙ դարձնել 9 դրամ 1 րոպեի դիմաց: Միաժամանակ միջազգային զանգերի սակագները նախատեսվում էր իջեցնել 40-80 տոկոսով:

«Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը, նկատի ունենալով, որ 2010 թ.-ին ավարտվում է ընկերության մենաշնորհը, եւ հեռահաղորդակցության ոլորտը պետք է ազատականացվի, դրանով պայմանավորեց ծառայությունների սակագների վերաբալանսավորման «Արմենտելի» առաջարկը:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտը մերժելու պատճառների թվում նշեց այն փաստը, որ «Արմենտելը» չի պատասխանել իր ներկայացրած հայտի վերաբերյալ հանձնաժողովի հարցադրումների զգալի մասին: Այդուհանդերձ, «Արմենտելը» 45 օր ժամանակ ունի հանձնաժողովի հետ բանակցելու եւ սակագների վերաբերյալ համաձայնության գալու համար: Վասիլիս Ֆետսիսը, սակայն, դժվարացավ ասելՙ ընկերությունը նոր հայտ կներկայացնի՞ հանձնաժողովին, թե՞ բանակցություններ կվարի արդեն ներկայացրած հայտի շուրջը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4