Հայաստանի ամերիկյան համալսարանում ավանդույթ դարձած բաց դռների օր միջոցառման նպատակն է ծանոթացնել այցելուներին համալսարանի ընդունելության կարգին եւ պայմաններին, ինչպես նաեւ վերջնաժամկետների կարեւոր փոփոխություններին` ֆինանսական օժանդակության եւ մագիստրոսի կոչում շնորհող ծրագրի վարձին վերաբերող: Կազմակերպված ցուցահանդեսը դիմորդներին ու հյուրերին հնարավորություն կտա հանգամանորեն ծանոթանալու համալսարանի կրթական բաժիններին եւ ծրագրերին, հետազոտական կենտրոնների գործունեությանը: Ցանկացողները կարող են լինել նաեւ գրադարանում, համակարգչային լաբորատորիաներում:
ՀԱՀ-ի բաց դռների օր միջոցառումը տեղի կունենա այսօր: Համալսարանի փոքր դահլիճում ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը հանդես կգա «Առողջապահական քաղաքականությունը եւ օրենսդրությունը Հայաստանում» դասախոսությամբ:
Մ. Բ.