«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


To lure Turks into a trap

Թուրքերն ուշացումով հասկացան, որ թակարդն են ընկել

Կանցնի որոշակի ժամանակ եւ մեր քաղաքագետներn իրենց լիարժեք գնահատականը կտան այն երկու պատմական իրադարձություններին, որոնք տեղի ունեցան 2007-ին` միաժամանակ:

Ֆրանսիայի Ազգային ժողովը հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծ ընդունեց: Համարյա թե միաժամանակ գրականության բնագավառում այս տարի Նոբելյան մրցանակ շնորհվեց թուրք գրող Օրհան Փամուկին:

Թուրք վերլուծաբանները միայն երկու օր անց գիտակցեցին, թե իրականում ինչ է կատարվել, ինչպես են նրանք ընկել նրբորեն հյուսված թակարդի մեջ եւ իրենց վայրի հակազադեցությամբ ակամա աջակցել թակարդ հյուսողին:

2007թ-ի հոկտեմբերի 14-ին այդ մասին առաջինը նշեց թուրք վերլուծաբան Էրթուղրուլ Յոզքոքը «Հուրիեթ» թերթի իր հոդվածում: Նա հոկտեմբերի 13-ը եւ 14-ն անվանեց «Թուրքիայի օրեր» համաշխարհային լրատվական միջոցներում: Եվ վերլուծաբանն իրավունք ուներ այդ մասին գրելու եւ անհանգստանալու: Ըստ Էրթուղրուլ Յոզքոքի, համշխարհային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները գրեցին եւ հեռարձակեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագծի վերաբերյալ նյութեր եւ տեսանյութեր` 1251 անգամ: Թուրք գրող Օրհան Փամուքին Նոբելյան մրցանակ շնորհելու մասին`1318 անգամ: Ընդ որում, բոլոր լրատվամիջոցները պարտադիր նշում էին, որ Օրհան Փամուքը Թուրքիայում դատապարտվել է քրեական օրենսգրքի 301 հոդվածով (թուրք ինքնությունը վիրավորելու համար) եւ մեջբերում էին անում նրա հեղինակած հետեւյալ տողերը.«Թուրթերը մեկ միլիոն հայերի եւ 30 հազար քրդերի են սպանել»: Ակտիվ են եղել նաեւ աշխարհի ամենահեղինակավոր լրատվական գործակալությունները, որոնք Թուրքիայի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոկտեմբերի 13-ին եւ 14-ին սփռել են 269 լուր:

Այսինքն տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության իրողությունը աշխարհին ներկայացնելու աննախադեպ քարոզարշավ , որին, ակամա, մասնակցել են նաեւ թուրքերը, ստիպելով լրատվամիջոցների անդրադառնալ նաեւ այդ օրերին իրենց բիրտ հակազդեցության գործողություններին: Եվ այդ գործողությունների շարունակումը կնշանակի թույլ տալ լրատվամիջոցների շարունակել քարոզարշավը:

Սա նշանակում է, որ թուրքերն ուշացումով են հասկացել, որ թակարդն են ընկել: Եվ ,այսուհետ, յուրաքաչյուր ակտիվ գործողություն, որ նրանք կիրականացնեն Ֆրանսիայի եւ ,առավել եւս, Հայոց ցեղասպանությունը մերժելու ուղղությամբ չի ծառայելու իրենց շահերին:

Սակայն հետաքրքրական են նաեւ այն թվական տվյալները, որոնք ներկայացնում է թուրք վերլուծաբանը, թե ու լեզվով որքան նյութ է տպագրվել այդ երկու պատմական իրադարձության մասին;

 Ֆրասիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծի վերաբերյալՕրհան Փամուքին Նոբելյան մրցանակ շնորհելու վերաբերյալ
Անգլերեն602479
Ֆրանսերեն394119
Իտալերեն3237
Գերմաներեն125280
Իսպաներեն98403
ԸՆԴԱՄԵՆԸ12511318

Այսքանից հետո չես կարող ինքդ քեզ զսպել եւ չբացականչել. «Vivat France»

ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4