Շաբաթվա վերջին Փարիզի արվարձաններից մեկում գողացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը դեռեւս չի հայտնաբերվել: Ըստ «Ֆրանսպրես» գործակալության, Շավիլ բնակավայրում տեղադրված 300 կգ քաշ ունեցող բրոնզե արձանն անհետացել է Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի ընդունումից երկու օր անց: Հուշարձանը Շավիլ քաղաքին հայ համայնքի նվերն էր, որ տեղադրվել էր դեռեւս 2002 թվականին, եւ արժեր 50 հազար եվրո: