Ս. թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն աշխատանքային այցով մեկնելու է Կանադա:
Հոկտեմբերի 18-ին Օտտավայում նախատեսվում է ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարար Փիթեր ՄաքՔեյի հետ (Peter MacKay):
Նույն օրը նախարար Օսկանյանը կհանդիպի Կանադա - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի, ինչպես նաեւ Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հոկտեմբերի 19-ին նախարարը կմեկնի Տորոնտո, ուր ելույթով կմասնակցի ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի (Univeristy for Peace) կազմակերպած «Խաղաղությանը եւ զարգացմանն ուղղված հնարավորությունների կառուցում. սփյուռքի դերը» միջազգային խորհրդաժողովին: Խորհրդաժողովում բացման խոսքով հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 61-րդ նստաշրջանի նախագահ Շեյխա Հայա Ռաշեդ Ալ Խալիֆան (Sheikha Haya Rashed Al Khalifa):
Հոկտեմբերի 21-ին նախարարը կմեկնի Վաշինգտոն, որտեղ գլխավոր բանախոսն է լինելու հայկական դեսպանատան կազմակերպած Հայաստանի
Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Հաջորդ օրը ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Փարիզ, ուր հոկտեմբերի 24-ին
նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչություն