Շառլ Ազնավուրը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, ռոմանտիկ երգերի նոր ձայնասկավառակ է ձայնագրում Կուբայում: Նախագիծն իրականացնում է կուբացի հայտնի դաշնակահար եւ կոմպոզիտոր Չուչո Վալդեսի հետ համատեղ: Ըստ Վալդեսի, ձայնասկավառակը կլինի ռոմանտիկ երգերի հավաքածու` կարիբյան ռիթմերով, եւ պատրաստ կլինի գարնանը: