Բաքվում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի երրորդ թիմային առաջնությունը 8 թիմերի մասնակցությամբ. Աֆրիկա, Չինաստան, Ուկրաինա, Ղազախստան, ԱՄՆ, Կուբա, Ռուսաստան եւ Ադրբեջան: «Սովետական սպորտ» թերթին տված մեկնաբանություններում Ռուսաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը հավաքականի տարբեր մակարդակի բռնցքամարտիկներով ներկայանալու հանգամանքը բացատրել է նրանով, որ հավաքականի կազմում չի ընդգրկվել այս տարվա Եվրոպայի հաղթող Դավիթ Հայրապետյանը: Ադրբեջանում ծնված հայ բռնցքամարտիկը ղարաբաղյան իրադարձությունների ժամանակ մեկնել է նախ Հայաստան, ապա Ռուսաստան: Հայրապետյանը կասկածներ է ունեցել Բաքու մեկնելու կապակցությամբ: Ռուսաստանի հավաքականը անվտանգության երաշխիքներ տրամադրելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիային, բայց ոչ մի երաշխիք չի ստացել: Ուստի որոշվել է, որ Հայրապետյանը չի մասնակցի առաջնությանը: