«Անդրկովկասյան գորշ արջ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել անդրկովկասյան գորշ արջին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամը թողարկվել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ շրջանագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն էՙ «DRAM 100 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվըՙ «2006»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն շրջագծով մակագրված է համապատասխանաբարՙ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում անդրկովկասյան գորշ արջի պատկերն է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերեւում լատիներեն, իսկ ներքեւում հայերեն կենդանու անվանման մակագրությունն է համապատասխանաբարՙ «Ursus arctos syriacus» եւ « ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ԱՐՋ»: Պատկերի եւ մակագրությունների միջեւ երկու տեղՙ վերեւում եւ ներքեւում պատկերված են կարմիր էմալով կատարված շրջանագծի հատվածներ:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Թափանցիկ պատիճով հուշադրամը եւ իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում: Ուրվագծերը ձեւավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա եւ Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը եւ հարգը | արծաթ, 925 + 50 |
Զանգվածը | 28,28 + 0,25 գ |
Տրամագիծը | 38,61+ 0,15 մմ |
Որակը | բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը | հարթ |
Տպաքանակը | 3000 հատ |
«Լայնականջ ոզնի»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել լայնականջ ոզնուն նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամը թողարկվել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ շրջագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն էՙ «DRAM 100 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվըՙ «2006»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն շրջանագծով մակագրված է համապատասխանաբարՙ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում լայնականջ ոզնու պատկերն է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերեւում լատիներեն, իսկ ներքեւում հայերեն կենդանու անվանման մակագրությունն է համապատասխանաբարՙ «Erinaceus (Hemiechinus) auritus» եւ «ԼԱՅՆԱԿԱՆՋ ՈԶՆԻ»: Պատկերի եւ մակագրությունների միջեւ երկու տեղՙ վերեւում եւ ներքեւում պատկերված են կարմիր էմալով կատարված շրջանագծի հատվածներ:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Թափանցիկ պատիճով հուշադրամը եւ իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում: Ուրվագծերը ձեւավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա եւ Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը եւ հարգը | արծաթ, 925 + 50 |
Զանգվածը | 28,28 + 0,25 գ |
Տրամագիծը | 38,61+ 0,15 մմ |
Որակը | բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը | հարթ |
Տպաքանակը | 3000 հատ |
ԿԲ մամուլի ծառայություն