ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի վերջին կիրակի օրը (հոկտեմբերի 29-ի գիշերը) ժամը 03:00-ին ժամացույցների սլաքները պետք է տանել մեկ ժամ հետ` ազդարարելով «ձմեռային ժամանակի» սկիզբը:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին ասացին ՀՀ մշակույթի եւ երիտասարդական հարցերի նախարարությունում` «ամառային» ժամանակը, որը գործող օրենքի համաձայն նշանակվում է յուրաքանչյուր ապրիլի վերջին կիրակի օրը, արհեստական ժամանակ է` միտված արեւային օրերի արդյունավետ օգտագործմանն ու էներգետիկ ոլորտի գերբեռնվածության թուլացմանը: Հանրապետությունում իսկական աշխարհագրական ժամանակը «ձմեռայինն» է, որն ամեն տարի սկսում Է հոկտեմբերի վերջին կիրակի օրը: